Վրաստանի ֆուտբոլի ազգային առաջնությունում կայացել է 33-րդ տուրը. Դինամոն մեծացրել է իր չեմպիոն դառնալու շանսերը
Վրաստանի ֆուտբոլի ազգային առաջնությունում կայացել է 33-րդ տուրը. Դինամոն մեծացրել է իր չեմպիոն դառնալու շանսերը

Վրաստանի ֆուտբոլի ազգային առաջնությունում կայացել է 33-րդ տուրը:

«Սաբուրթալո»-ն սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվել է Սաչխերեի «Չիխուրայի» մոտ: Չնայած դրան Թբիլիսյան ակումբը 4-րդ տեղում է:

Քութաիսիում, Ռամազ Շենգելիայի անվան մարզադաշտում «Տորպեդոն» հյուրընկալել է «Սամտրեդիային» և Թորնիկե Կապանաձեի խփած երկու գնդակների  շնորհիվ հաղթել է 2:0 հաշվով:

Թբիլիսիի «Դինամոն» 4:0 հաշվով խոշոր հաղթանակ է տարել Բաթումիի «Դինամոյի» նկատմամբ: Հանդիպման 19-րդ րոպեին հաշիվը բացել է Լևան Գեգեճկորին, որից հետո 49-րդ, 79-րդ և 82-րդ րոպեներին հեթրիկ է կատարել Բեքա Միքելթաձեն: Այս հաղթանակով «Դինամոն» 71 միավորով գլխավորել է մրցաշարային աղյուսակը: Առաջնության ավարտից երեք տուր շուտ «Դինամոն» 4 միավորով առաջ է անցել «Տորպեդոյից» և մեծացրել է չեմպիոնության շանսերը:

Ինչ վերաբերում է քութաիսցիներին, ապա «Սաչխերեի» նկատմամբ տարած հաղթանակով երրորդ հորիզոնականում գտնվող թիմից առաջ է անցել 6 միավորով և համարյա թե ապահովել է փոխչեմպիոնի տիտղոսը շարունակելով նաև պայքարը չեմպիոնության համար: