Ստրասբուրգում ժողովրդավարության 6-րդ համաշխարհային վեհաժողովը  բացել է «Շավնաբադա» համույթը (Վիդեո)

Ստրասբուրգում ժողովրդավարության 6-րդ համաշխարհային վեհաժողովը  բացել է «Շավնաբադա» համույթը:

Համույթը ելույթ է ունեցել Եվրոպայի խորհրդի վեհաժողովի մասնակից եվրոպացի լիդերների, հասարակական գործիչների և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների առջև:

Առանձնահատուկ հավանության է արժանացել Եվրամիության օրհներգի տարբերվող կատարումը: Լուդվիգ Վան Բետհովենի 9-րդ սիմֆոնիայի վերջին մասը նորովի ներկայացրել է կոմպոզիտոր Միշա Մդինարաձեն:

Վրաց կատարողների ելույթների ժամանակ ծափահարությունները չեն դադարել: