Սաչխերեի «Չիխուրա» ֆուտբոլային ակումբի միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել
Սաչխերեի «Չիխուրա» ֆուտբոլային ակումբի միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել

Խաշուրիի մոտակայքում վթարի է ենթարկվել Սաչխերեի «Չիխուրա» ֆուտբոլային ակումբի միկրոավտոբուսը:

Ինչպես հայտնել են ակումբի մամլո ծառայությունից ֆուտբոլիստները լուրջ վնասվածքներ չեն ստացել, տուժել է միայն թիմի ավագ Շոթա Կաշիան, ում այս պահին վիրահատում են Թբիլիսիում:

Նշենք, որ «Չիխուրան» երեկ արտագնա խաղում 2:1 հաշվով պարտության էր մատնել Բաթումիի «Դինամո»-ին: