Սաուդյան Արաբիայում կործանվել է 8 բարձրաստիճան պաշտոնյաների տեղափոխող ուղղաթիռը
Սաուդյան Արաբիայում կործանվել է 8 բարձրաստիճան պաշտոնյաների տեղափոխող ուղղաթիռը

Սաուդյան Արաբիայում կործանվել է 8 բարձրաստիճան պաշտոնյաների տեղափոխող ուղղաթիռը: Նրանց թվում է արքայազն Մանսուր բին Մուքրինը, հայտնում են լրատվամիջոցները:

Պատահարը տեղի է ունեցել Նոյեմբերի 5-ի ուշ երեկոյան, երբ թագավորության հարավ-արևմուտքում՝ Ասիր նահանգում ուղղաթիռն անհետացել է ռադարից, հայտնում է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը:

Ուղղաթիռում են եղել մի քանի շրջանային պաշտոնյաներ, այդ թվում՝ Ասիրի փոխնահանգապետ, արքայազն Մանսուր բին Մուքրինը: