Սաակաշվիլին վճարել է սահմանն անօրինաբար հատելու համար սահմանված տուգանքը
Սաակաշվիլին վճարել է սահմանն անօրինաբար հատելու համար սահմանված տուգանքը

Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին վճարել է տուգանքը, որն ստացել էր Ուկրաինայի սահմանն ապօրինի հատելու համար: Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է քաղաքական գործչի փաստաբանը:

«Իհարկե, նա արդեն վճարել է տուգանքը», – ասել է փաստաբանը:

Վերջինիս խոսքով՝ Սաակաշվիլին վճարումը կատարել է բանկի միջոցով: Տուգանքի գումարը կազմել է 3400 գրիվնա: Այլ մանրամասներ նա չի հաղորդել:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի գերագույն վարչական դատարանը նոյեմբերի 22-ին կդիտարկի Օդեսայի նախկին նահանգապետի հայցը քաղաքացիությունից զրկվելու մասին: