Սաակաշվիլին մեղադրել է Ավակովին սադրանքների մեջ
Սաակաշվիլին մեղադրել է Ավակովին սադրանքների մեջ

Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսա շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին Լվովում հանդիպել է քաղաքապետ Անդրեյ Սադովիի հետ, հայտնում է «112 Украина»-ն:

Լրագրողների հետ շփման ընթացքում Սաակաշվիլին հայտնել է իր վրդովմունքը, որ իր անունը ներառել են «Միրոտվորեց» բազայում, և դրա համար մեղադրել է ներքին գործերի նախարար Արսեն Ավակովին:

Նա նաև հերքել է հայտարարություններն այն մասին, թե իր աջակիցները խախտել են օրենքը «Շեգինի» անցակետի տարածք մուտք գործելու ժամանակ:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ուկրաինայի քաղաքացիությունից զրկված Սաակաշվիլին, աջակիցների ուղեկցությամբ «Շեգինի» անցակետում սահմանապահների շղթան ճեղքելով, ներխուժել է Ուկրաինայի տարածք:

«Միրոտվորեց» կայքն ստեղծվել է համանուն ոչ պետական անկախ կազմակերպության կողմից, որը ղեկավարվում է գիտնականների, լրագրողների և Ուկրաինայի ազգային անվտանգության դեմ հանցավոր նշանների ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետների կողմից: Կայքը գրանցում է այն անձանց և օբյեկտները, որոնց գործողություններում առկա են Ուկրաինայի ազգային անվտանգությանը հակասող երևույթներ: