ՌԴ ՆԳՆ-ն Մոսկվայի կենտրոնում 263 ձերբակալվածի մասին է հայտնել
ՌԴ ՆԳՆ-ն Մոսկվայի կենտրոնում 263 ձերբակալվածի մասին է հայտնել

ՌԴ-ում ոստիկանությունը չթույլատրված ակցիայի ժամանակ ավելի քան 200 ձերբակալվածի մասին է հայտնել, հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով ՆԳՆ կայքին:

«Հասարակական կարգի խախտման համար նոյեմբերի 5-ին Մոսկվայի կենտրոնում 263 մարդ է ձերբակալվել: Նրանք բոլորը ոստիկանության տարածքային բաժիններ են տարվում վարչակլան իրավախախտումների մասին արձանագրությունների կազմման համար», — նշվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ձերբակալություններ են եղել նաև Սանկտ Պետերբուրգում, Կրասնոդարում, Կրասնոյարսկում, Պերմում և Ռոստովում:

Նոյեմբերի 3-ին Անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել էր արգելված «Արտպոդգոտովկա» շարժման անդամների ձերբակալության մասին, որոնք նոյեմբերի 4-5-ը երկրի տարածքում ակցիաներ էին նախատեսել:

Շարժման ղեկավար, ազգայնական Վյաչեսլավ Մալցևը ավելի վաղ հեռացել էր Ռուսաստանից՝ վախենալով քրեական հետապնդումից: Պետդումայի ընտրություններից հետո նա հայտարարել էր, որ Ռուսաստանում հեղափոխություն է ծրագրում, որը պետք է տեղի ունենա 2017 թվականի նոյեմբերի 5-ին: