ՌԴ-ի ռազմաօդային ուժերը Սիրիայում ոչնչացրել են ԻՊ-ի պատերազմի նախարարին
ՌԴ-ի ռազմաօդային ուժերը Սիրիայում ոչնչացրել են ԻՊ-ի պատերազմի նախարարին

Սիրիայի Դեյր Էզ Զոր քաղաքում Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի իրականացրած ռմբակոծությունների արդյունքում հաջողվել է ոչնչացնել «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման «պատերազմի նախարար» Գուլմուրոդ Խալիմովին:

Այդ մասին հաղորդագրություն տարածել է ՌԴ ՊՆ-ի մամուլի ծառայությունը: Գրում է Russian.rt.com-ը:

«Դեյր Էզ Զոր քաղաքում ռուսական ավիացիայի իրականացրած ճշգրիտ օդային հարվածի արդյունքում հրամանատարական շտաբ, կապի կենտրոն և ԻՊ-ի մոտ 40 զինյալներ են ոչնչացվել», – նշվել է տարածված հաղորդագրության մեջ:

Նշենք, որ մինչ այդ, Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի ռմբակոծության արդյունքում Սիրիայի կառավարական ուժերին հաջողվել է խախտել ահաբեկիչների պաշտպանությունը և պաշարել քաղաքը: