Պակիստանում ճանապարհային խոշոր պատահարի հետեւանքով սռնվազն 17 մարդ է զոհվել
Պակիստանում ճանապարհային խոշոր պատահարի հետեւանքով սռնվազն 17 մարդ է զոհվել

Պակիստանում ճանապարհային խոշոր պատահարի հետևանքով առնվազն 17 մարդ է զոհվել, ևս 5-ը վնասվածքներ է ստացել, հայտնում է Geo TV-ն:

Պատահարը տեղի է ունեցել երկրի հարավում՝ Հայրփուր քաղաքի շրջանում: Ոստիկանության տեղեկություններով՝ Ռանիփուր-Սիքուր երթուղով ուևորվող բեռնատարը շրջվել է երթուղային ավտոբուսին վազանցել փորձելիս: Իրավապահները պնդում են, որ բեռնատարի վարորդը կառավարումը կորցրել է, ինչը հանգեցրել է 17 զոհի:

Ներկայումս բոլոր տուժածներին Հայրփուրի հիվանդանոց են տեղափոխել: Բժիշկները նշում են, որ երկու մարդ ծայրահեղ վիճակում է: Պատահարի այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն: