Պակիստանում ահաբեկչական հարձակման արդյունքում զոհվել է երեք մարդ
Պակիստանում ահաբեկչական հարձակման արդյունքում զոհվել է երեք մարդ

Պակիստանի հյուսիս արևմտյան մասում գտնվող Բելուջիստան գավառում մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն, որի արդյունքում զոհվել է երեք մարդ, այդ թվում ոստիկանության սպա և նրա վարորդը:

Ահաբեկչության պատասխանատվությունը իր վրա է վերցրել «Թալիբան« շարժման պակիստանական թևը:

Նշվում է, որ վերջին մեկ տարում Պակիստանի Բելուջիստան գավառում տեղի ունեցած հարձակումների հետևանքով զոհվել է 180-ից ավելի մարդ: