Ուկրաինան հաջորդ շաբաթ կխզի դիվանագիտական կապերը ՌԴ-ի հետ
Ուկրաինան հաջորդ շաբաթ կխզի դիվանագիտական կապերը ՌԴ-ի հետ

Ուկրաինայի Գերագույն ռադան հաջորդ շաբաթ կարող է որոշում ընդունել Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման վերաբերյալ։ Այդ կետը հավելյալ կներառվի Դոնբասի վերաինտեգրման մասին օրենքում, որը խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ կդիտարկի նոյեմբերի 16-ին։

Նման որոշման օգտին, աղբյուրի տվյալներով, կքվեարկեն խմբակցությունների մեծամասնության ներկայացուցիչնեը։ Հաջորդ փուլը կդառնա նախագահ Պյոտր Պորոշենկոյի համապատասխան հրամանը, որից հետո ռուսական դիվանագիտական հաստատություններն Ուկրաինայում և ուկրաինականները ՌԴ-ում՝ կփակվեն։

Կիևն ակնկալում է, որ իր շահերը Մոսկվայում կներկայացնի կա՛մ Բելառուսը, կա՛մ Շվեյցարիան։