Նոյեմբերի 13-ին, Կախա Կալաձեն նոր թիմի հետ կսկսի իր գործունեությունը
Նոյեմբերի 13-ին, Կախա Կալաձեն նոր թիմի հետ կսկսի իր գործունեությունը

Թբիլիսիի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել ընտրված քաղաքապետի իրավասության մեկնարկի մասին: Ինչպես նշված է հայտարարությունում, նորընտիր քաղաքապետի իրավասության մեկնարկը լինելու է նոյեմբերի 12-ին:

Վրաստանի ընտրական օրենսգրքի համաձայն, նորընտիր քաղաքապետի իրավասությունը ստանալուց անմիջապես հետո, ավարտվում են գործող քաղաքապետի, նրա տեղակալների, քաղաքապետարանի կառուցվածքային միավորների ղեկավարների և շրջանների գամգեբելիների իրավասությունները:

«Վրաստանի օրգանական օրենքի, Վրաստանի ընտրական օրենսգրքի համաձայն, նորընտիր քաղաքապետի իրավասությունները սկսվում, իսկ հին քաղաքապետինը ավարտվում են Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրությունների արդյունքների ամփոփիչ արձանագրության արդյունքների 11-րդ օրը:

Ընթացիկ տարվա նոյեմբերի 13-ից, նորընտիր քաղաքապետը նոր թիմի հետ կսկսի իր գործունեությունը»,- նշված է Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկությունում: