ՆԱՏՕ-ն կքննարկի Ատլանտիկայի և Եվրոպայի հարցերով հրամանատարությունների ստեղծումը
ՆԱՏՕ-ն կքննարկի Ատլանտիկայի և Եվրոպայի հարցերով հրամանատարությունների ստեղծումը

ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները  կքննարկում են  ատլանտյան և եվրոպական հրամանատարությունների ստեղծման հարցը, որոնք պատասխանատու կլինեն Ատլանտիկայում ծովային ուղիների պաշտպանության և Եվրոպայում անձնակազմի տեղաշարժի համար: Այս մասին լրագրողներին հայտնել  է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը:

ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները հանդիպելու են  Բրյուսելում այսօր և հինգշաբթի: Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի հրամանատարական կառուցվածքը քննարկվելու է այսօրվա նիստին:

«Դա ներառում է հրամանատարություն Ատլանտիկայի համար՝ ծովային ուղիների պաշտպանության մեր հնարավորություններն ուժեղացնելու համար, որոնք այդքան կարևոր են անդրատլանտյան դաշինքի համար: Մենք պետք է հնարավորություն ունենանք զինվորներին Հյուսիսային Ամերիկայից Ատլանտիկայով Եվրոպա տեղափոխել: Դա կներառի նաև Եվրոպայի ներսում զորքերի տեղաշարժի համար պատասխանատու հրամանատարություն»,- ասել է Սթոլթենբերգը:

Նա նաև հայտնել է, որ ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները կքննարկեն Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային սպառնալիքի խնդիրը: