Մոսկվայի Մեծ թատրոնը տարհանել են պայթյունի վտանգի պատճառով
Մոսկվայի Մեծ թատրոնը տարհանել են պայթյունի վտանգի պատճառով

Մոսկվայի Մեծ թատրոնից շուրջ 700 մարդ են տարհանել պայթյունի վտանգի մասին անանուն զանգից հետո:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ՌԴ արտակարգ ծառայություններին, ստացված ահազանգի պատճառով չեղարկվել է Բեթհովենի անվան դահլիճում անցկացվող համերգը: Բոլոր մյուս ներկայացումները զանգի պահին ավարտված են եղել:

Բացի թատրոնից, պայթյունի վտանգի մասին ահազանգեր են ստացվել Մոսկվայի «ԳՈւՄ» խոշոր առևտրի կենտրոնում, որտեղից 2800 մարդ է տարհանվել, և «Մետրոպոլ» հյուրանոցում, որտեղ էլ ավելի քան 2000 մարդու են տարհանել:

Տարհանումներ են անցկացվել նաև «Ֆակել» կինոթատրոնում,  «Դուբրովկա» առևտրի կենտրոնում, ինչպես նաև մի շարք այլ առևտրային հարթակներում: