«Մոամբե»-ն նոր ժամանակով և ձևաչափով

Առաջին ալիքի «Մոամբե» լրատվական թողարկումը նոյեմբերի 6-ից եթեր դուրս կգա նոր ձևաչափով և նոր ժամանակով:

Հեռուստադիտողը «Մոամբե»-ն կարող է դիտել օրը հինգ անգամ՝ 09:00, 12:00, 15:00, 18:00 և 21:00-ին:

«Մոամբե»-ի թիմը 15 և 30 րոպեանոց թողարկումները կներկայացնի չափանիշների համաձայն՝ ճշտված, վստահելի և բազմապիսի լրատվություն:

Հիմնական թողարկումը «Մոամբե 21:00»-ն  երեկոյան լրատվական հեռուստապարբերական է, որտեղ ընթացիկ նոր լուրերի հետ միասին կներկայացվեն՝ կարևոր, աքտուալ և լավ մշակված ռեպորտաժներ: