Մենք ողջունում ենք կառավարությունում կադրային և կառուցվածքային փոփոխությունները. ԱՄՆ դեսպան
Մենք ողջունում ենք կառավարությունում կադրային և կառուցվածքային փոփոխությունները. ԱՄՆ դեսպան

Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Յան Կելիի հայտարարությամբ նահանգները աջակցում են Վրաստանի կառավարությունում կառուցվածքային փոփոխությունների գործընթացին:

«Մենք աջակցում ենք այդ գործընթացին, և անհամբեր սպասում ենք նոր նախարարների հետ հանդիպմանը: Մենք ճանաչում ենք նորանշանակ նախարարներին և սպասում ենք համագործակցության էլ ավելի խորացում»,- նշել է Կելին:

Հիշեցնենք, Վրաստանի կառավարությունում  կադրային և կառուցվածքային փոփոխությունների արդյունքում գործող 18 նախարարություններից մնացել է 14-ը: