ՄԱԿ-ի ԱԽ բարեփոխման համանախագահներ են նշանակվել Վրաստանի և ԱՄԷ-ի դեսպանները
ՄԱԿ-ի ԱԽ բարեփոխման համանախագահներ են նշանակվել Վրաստանի և ԱՄԷ-ի դեսպանները

ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 72-րդ նստաշրջանի շրջանակներում, անվտանգության խորհրդի բարեփոխման միջպետական բանակցությունների համանախագահների պաշտոնում ներկայացրել են՝ ՄԱԿ-ում Վրաստանի մշտական ներկայացուցիչ Կախա Իմնաձեին և կազմակերպությունում Միավորված Արաբական Էմիրությունների ներկայացուցիչ Լանա Զակի Նուսիեբին:

Վրաստանի արտաքին գործերի նախարարության լրատվությումբ, այս մասին ասված է ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի քարտուղար Միրոսլավ Լայչակի նամակում:

«Իմ համար մեծ պատիվ է տեղեկացնել, որ միջպետական բանակցությունների համանախագահներ եմ նշանակել կազմակերպությունում Վրաստանի և Արաբական Միավորված Էմիրությունների ներկայացուցիչներին: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել դեսպաններին համաձայնվելու համար և մաղթել նրանց հաջողություններ»,- նշել է Լայչիկը:

Նշենք, որ անվտանգության խորհրդի բարեփոխման կապակցությամբ բանակցությունները գլխավոր վեհաժողովում ընթանում են 1993 թվականից, սակայն միջկառավարական բանակցությունների տեսք նրան տվել են 2008 թվականից:

Միջկառավարական բանակցությունների մասնկիներն են՝ անդամության չափանիշները, տարածաշրջանային վերաբախշումը, ընդլայնված անվտանգության խորհրդի անդամների քանակը, աշխատանքի մեթոդիկան, վետոի հարցը, ինչպես նաև համագործակցությունը խորհրդի և գլխավոր վեհաժողովի միջև:

Նշված բանակցությունները երկարաժամկետ են, սակայն բոլորը համաձայնվում են, որ նոր մարտահրավերների, վտանգների և այսօր գոյություն ունեցող իրականության պատկերման համար բարեփոխումները անխուսափելի են: