Մակրոնը երեք ամսում դիմահարդարին 26 հազար եվրո է վճարել
Մակրոնը երեք ամսում դիմահարդարին 26 հազար եվրո է վճարել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեք ամսվա ընթացքում 26 հազար եվրո է ծախսել  դիմահարդարի ծառայությունների վրա: Այս մասին գրում է Closer ամսագիրը։

«Մեր կոլեգաները գտել են երկու հաշիվ, որոնք վկայում են հանրապետության ղեկավարի 10 հազար եվրո և 16 հազար եվրո ծախսերի մասին»,- ասված է ամսագրում։

Նշվում է, որ Նատաշա Մ. անունով դիմահարդարը ընտրարշավի ժամանակ ևս Մակրոնի հետ է աշխատել:

Աղբյուրի փոխանցմամբ՝ մեկ տարի առաջ Canard enchaine  երգիծական ամսագիրը հրապարակել էր, որ նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը 2012-ից սկսած նախագահության տարիներին իր վարսահարդարին ամսական վճարել է 9895 եվրո։