Ղվարելիում և Սուրամիում զբոսաշրջիկներին հյուրընկալելու են նոր հյուրանոցներում
Ղվարելիում և Սուրամիում զբոսաշրջիկներին հյուրընկալելու են նոր հյուրանոցներում

Մոտ ապագայում Ղվարելիում և Սուրամիում զբոսաշրջիկներին հյուրընկալելու են նոր հյուրանոցներում,- լրատվությունն այս մասին տարածել է էկոնոմիկայի նախարարությունը:

«Վերջին ժամանակներում Վրաստանում գրանցված զբոսաշրջիկների հոսքի զգալի ավելացումը մեկ անգամ ևս առաջացրել է  երկրում համապատասխան զբոսաշրջային ինֆրակառուցվածքի  զարգացման անհրաժեշտություն: Հենց այս նպատակով «50 ունեցվածք քո հյուրանոցի համար» նախագծի շրջանակներում Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության՝ «պետական ունեցվածքի գործակալությունը» ներդրողներին առաջարկել է Ղվարելիում և Սուրամիում գոյություն ունեցող պետական գույքը»,- ասված է նախարարության հայտարարության մեջ:

Նախարարության տվյալներով էլեկտրոնային աճուրդի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է և դրանում հաղթողները պարտավորվել են կառուցել հյուրանոցներ: