Հունաստանում ջրհեղեղի հետևանքով 13 մարդ է զոհվել
Հունաստանում ջրհեղեղի հետևանքով 13 մարդ է զոհվել

Հունաստանի Ատտիկա բնակավայրում եղանակային վատ պայմաններն արդեն 13 հոգու կյանք են խլել, հայտնում է հունական АМНА լրատվական գործակալությունը: Ավելի վաղ հայտնի էր 9 զոհի մասին: Մասնագետների գնահատմամբ, զոհերի թիվը կարող է գերազանցել անգամ 20-ը:

Հորդառատ անձրեւները հեղեղել են Մանդրա, Մագուլա, Նեա-Պերամոս, Էլեֆսինա ու Ասպրոպիրգոս քաղաքներ: Տեղումները Հունաստանում սկսվել են շաբաթվա սկզբին, ու օդերեւութաբանների փոխանցմամբ, կշարունակվեն մինչեւ կիրակի:

Հունաստանի վարչապետ Ալեքսիսի Ցիպրասը հրավիրել է խորհրդակցություն` աղետի հետեւանքները վերացնելու եւ բնակիչներին փոխհատուցում տրամադրելու համար: