Հյուսիսային Կորեան դրախտ չէ, որը ցանկանում էր կառուցել քո պապիկը - Թրամփը դիմել է Փհենյանին
Հյուսիսային Կորեան դրախտ չէ, որը ցանկանում էր կառուցել քո պապիկը - Թրամփը դիմել է Փհենյանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեայի առաջնորդին զգուշացրել է, որ միջուկային զենք ստանալու փորձերը Փհենյանին էլ ավելի մեծ սպառնալիքի են ենթարկում, նրա ղեկավարած երկիրը «դրախտ չէ, որը քո պապն է պատկերացրել, այլ դժոխք», սակայն ԱՄՆ-ն պատրաստ է լավագույն ապագա տանող ճանապարհ առաջարկել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ես այս թերակղզի եմ ժամանել, որ ուղերձն ուղղակիորեն բռնապետական Հյուսիսային Կորեայի (կառավարության) առաջնորդին հասցնեմ: Սպառազինությունը, որը դու փորձում ես ստանալ, քեզ համար մեծ անվտանգություն չի ապահովի, այն քո ռեժիմը մեծ սպառնալիքի տակ է դնում: Այս մութ ճանապարհին քո ձեռնարկած յուրաքանչյուր քայլը սասկացնում է այն, ինչին հակազդում ես»,- ասել է ԱՄՆ նախագահը՝ ելույթ ունենալով Հարավային Կորեայի խորհրդարանում:

«Հյուսիսային Կորեան դրախտ չէ, որը ցանկանում էր կառուցել քո պապիկը (Կիմ Իր Սեն), սա դժոխք է, որին ոչ մի մարդ արժանի չէ»,- ասել է Թրամփը: Իր ելույթում, ի դեպ, նա ոչ մի անգամ Հյուսիսային Կորեայի նախագահին չի անվանել նվաստացուցիչ «փոքրիկ հրթիռ մարդ» անունով, ինչը նախկինում իրեն բազմիցս թույլ է տվել:

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն, «չնայած քո կատարած յուրաքանչյուր հանցագործությանը, պատրաստ է առաջարկել, եւ կառաջարկենք ավելի լավ ապագա տանող ճանապարհը»: Նրա խոսքով՝ սա հնարավոր է միայն «ագրեսիայից լիովին հրաժարվելու, միջուկային ծրագրից հրաժարվելու, վերջնական եւ հաստատուն ապանուկլեինացման պայմանով: