Համընդհանուր առողջապահության ծրագրին նետրգրավվելու համար բժշկական հաստատությունները պետք է ապահովեն որոշ չափանիշներ
Համընդհանուր առողջապահության ծրագրին նետրգրավվելու համար բժշկական հաստատությունները պետք է ապահովեն որոշ չափանիշներ

Հաջորդ տարվանից սելեկտիվ պայմանագրային պայմանները կտարածվեն բոլոր կլինիկաների վրա: Համընդհանուր առողջապահության ծրագրին նետրգրավվելու համար բժշկական հաստատությունները պետք է ապահովեն որոշ չափանիշներ: Այս մասին հայտարարել է ապահովագրական հարցերով առողջապահության նախարարի խորհրդական Լաշա Նիկոլաձեն՝ կլինիկաների ղեկավարների հետ հանդիպմանը:

Նրա խոսքով, սելեկտիվ պայմանագրի կոնկրետ պայմանները հայտնի կդառնան հավանաբար հունվարին: Պայմանները կհամաձայնեցվեն նաև ղեկավարների հետ և այն բժշկական հաստատությունները, որոնք չեն բավարարի այս չափանիշները, ծրագրից դուրս կմնան:

Առողջապահության նախարարի խորհրդականի մեկնաբանմամբ, նոր օրենքները կմշակվեն ինչպես բժշկական ծառայության որակի, այնպես էլ վարչական խախտումների ուղղություններով: