Կրթության և գիտության նախարարի պաշտոնում ներկայացրել է Թբիլիսիի պետական համալսարանի պրոռեկտոր Միխեիլ Չխենկելիի թեկնածությունը
Կրթության և գիտության նախարարի պաշտոնում ներկայացրել է Թբիլիսիի պետական համալսարանի պրոռեկտոր Միխեիլ Չխենկելիի թեկնածությունը

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին կրթության և գիտության նախարարի պաշտոնում ներկայացրել է Թբիլիսիի պետական համալսարանի պրոռեկտոր Միխեիլ Չխենկելիի թեկնածությունը:

Չխենկելին այս պաշտոնում փոխարինելու է Ալեքսանդր Ջեջելավային:

Միխեիլ Չխենկելին ոսկե մեդալով ավարտել է Թբիլիսիի թիվ 1 միջնակարգ դպրոցը, այնուհետև ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի՝ մեխանիկա-մաթեմատիկայի ֆակուլտետը:

Միխեիլ Չխենկելին ավարտել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Պենսիլվանիայի համալսարանի դոկտորանտուրան, որտեղ ստացել է մաթեմատիկայի դոկտորի աստիճանը:

Չխենկելին 2016 թվականից Թբիլիսիի պետական համալսարանի պրոռեկտոր է: