Կիևը Վրաստանից ստացել է Սաակաշվիլիի ձերբակալության ու արտահանձնման հայց
Կիևը Վրաստանից ստացել է Սաակաշվիլիի ձերբակալության ու արտահանձնման հայց

Ուկրաինայի իշխանությունները Վրաստանի դատախազությունից ստացել են Միխեիլ Սաակաշվիլիին ձերբակալելու և արտահանձնելու հայց։ Այս մասին հայտնում է svoboda.org-ը՝ հղում անելով Ուկրաինայի Արդարադատության նախարարությանը։

Հուլիսին Սաակաշվիլիին զրկել էին Ուկրաինայի քաղաքացիությունից։ Դրա պաշտոնական պատճառ է դարձել այն, որ քաղաքական գործիչն իբրև թե չի հայտնել Ուկրաինայի իշխանություններին Վրաստանում քրեական հետապնդման մասին։

Ներկայում Սաակաշվիլին գտնվում է Ուկրաինայի սահմաններից դուրս, նա մտադիր է երկիր վերադառնալ սեպտեմբերի 10-ին։