Կատալոնիայի նախկին ղեկավարը այսօր Բրյուսելում հանդիպելու է լրագրողների հետ
Կատալոնիայի նախկին ղեկավարը այսօր Բրյուսելում հանդիպելու է լրագրողների հետ

Կատալոնիայի նախկին ղեկավարը այսօր Բրյուսելում հանդիպելու է լրագրողների հետ:

Լրատվությունն այս մասին կատալոնական «324» հեռուստաալիքի եթերով տարածել է Պուիչդեմոնի նախկին տեղակալ Օրիոլ Ժունկերասը:

Ինչպես նշել է նա Կառլես Պուիչդեմոնը բանակցություններ է վարում Բրյուսելում և դա իրականացվում է օրենքի սահմաններում:

Իսպանիայի կառավարության կողմից պաշտոնաթող արված տեղական իշխանությունների անդամները պնդում են, որ Կատալոնիայի նախկին ղեկավարը չի վախենում նստել բանտ:

Իր հերթին Իսպանիայի դատախազությունը  Կատալոնիայի նախկին ղեկավարին և կառավարության անդամներին մեղադրում է խռովություն կազմակերպելու և տեղական բյուջեից գումարներ յուրացնելու մեջ:

Նշվում է նաև, որ եթե մեղքը հաստատվի ապա Կառլես Պուիչդեմոնին սպառնում է մինչև 30 տարի ազատազրկում:

Այս պահին Կառլես Պուիչդեմոնը գտնվում է Բելգիայում և չի բացառվում, որ վերջինս քաղաքական ապաստան խնդրի պաշտոնական Բրյուսելից: