Կանադայում ռելսերից դուրս են եկել նավթով բեռնված շարժակազմի վագոնները
Կանադայում ռելսերից դուրս են եկել նավթով բեռնված շարժակազմի վագոնները

Կանադայի Ալբերտ նահանգում բեռնատար գնացքի մի քանի վագոններ, որը նավթ էր տեղափոխում, ռելսերից դուրս են եկել: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են տեղական իշխանությունները:

Միջադեպը տեղի է ունեցել  Էդմոնթոն քաղաքից ոչ հեռու: CBC-ն հայտնել է, որ ռելսերից դուրս է եկել շարժակազմի 12 վագոն:

Վթարի հետևանքով տեղի է ունեցել մոտ 30-50 լիտր նավթի «ոչ մեծ արտահոսք»: Պատահարի շրջանում 46 տների բնակիչներին սկզբում հրահանգվել է տարհանվել: Սակայն իրավիճակի գնահատումից հետո մասնագետները եզրակացրել են, որ արտահոսքը վտանգավոր չէ՝ տեղի բնակիչներին թույլ տալով տուն վերադառնալ:

Միաժամանակ վթարային փրկարար ծառայությունները հետագա մի քանի օրերին կշարունակեն շրջանը մաքրելու աշխատանքները: