Կախա Կալաձեն Թբիլիսիի քաղաքապետի իրավասությունները կատարելու է նոյեմբերի 13-ից
Կախա Կալաձեն Թբիլիսիի քաղաքապետի իրավասությունները կատարելու է նոյեմբերի 13-ից

Թբիլիսիի ընտրված քաղաքապետ Կախա Կալաձեն քաղաքապետի իրավասությունները պաշտոնապես ստանձնելու է նոյեմբերի 13-ից:

Ընտրական օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն, քաղաքապետը իր գործունեությունը սկսում է ընտրական վարչության ամփոփիչ փաստաթղթի կազմելուց 11 օր անց:

Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի նախագահը Թբիլիսիի քաղաքապետի 2017 թվականի հոկտեմբերի 21-ի ընտրությունների և մայրաքաղաքի սակրեբուլոյի համամասնական ընտրական համակարգով անց կացված ընտրությունների արդյունքների ամփոփիչ փաստաթուղթը ստորագրել է նոյեմբերի 1-ին:

Նշվում է, որ Կալաձեն իր գործունեությունը պետք է սկսեր նոյեմբերի 12-ին, սակայն այն պատճառով, որ նոյեմբերի 12-ը կիրակի է, նա գործունեությունը կսկսի նոյեմբերի 13-ին:

Հիշեցնենք, Կախա Կալաձեն ընտրություններում հաղթել է հավաքելով ձայների  51,09 տոկոսը: