Կախա Կալաձեին քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ շնորհավորել է Սիլվիո Բերլուսկոնին
Կախա Կալաձեին քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ շնորհավորել է Սիլվիո Բերլուսկոնին

«Վրացական Երազանք» կուսակցության Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Կախա Կալաձեին, տեղական ինքնակառավարման ընտրություններում հաղթանակի առթիվ շնորհավորել է, Իտալիայի նախկին վարչապետ՝ Սիլվիո Բերլուսկոնին:

Այս մասին լրատվությունը տարածել է «Վրացական Երազանք» կուսակցության մամլո ծառայությունը:

«Բերլուսկոնին հեռախոսազրույցի ժամանակ Կալաձեին մաղթել է հաջողություններ և հույս հայտնել, որ նա կլինի Թբիլիսիի լավագույն քաղաքապետը»

Նշենք, որ Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, Կախա Կալաձեն հաղթանակ է տարել հենց առաջին փուլում: