Կալիֆոռնիայում անհայտ անձը կրակ է բացել դպրոցի տարածքում
Կալիֆոռնիայում անհայտ անձը կրակ է բացել դպրոցի տարածքում

Կալիֆոռնիայում անհայտ անձը կրակ է բացել նախակրթական դպրոցի տարածքում, ինչի հետևանքով նախնական տվյալների համաձայն՝ 4 մարդ զոհվել է:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ մեջբերելով տեղի շերիֆի օգնական Ֆիլ Ջոնսթոնի խոսքը, հրաձիգը վնասազերծվել է: Միջադեպը տեղի է ունեցել  առավոտյան Թիհամա շրջանում:

«Ինձ հայտնի է, որ աշակերտներից մի քանիսին դեպքի վայրից տեղափոխել են ուղղաթիռով», – նշել է շերիֆի օգնականը: