Խորհրդարանի առողջապահության և սոցիալական հարցերով կոմիտեն չի աջակցում Վրաստանում թոշակային տարիքի հավասարմանը
Խորհրդարանի առողջապահության և սոցիալական հարցերով կոմիտեն չի աջակցում Վրաստանում թոշակային տարիքի հավասարմանը

Խորհրդարանի առողջապահության և սոցիալական հարցերով կոմիտեն չի աջակցում Վրաստանում թոշակային տարիքի հավասարմանը:

Կոմիտեի նիստին քննարկում են Գիորգի Վաշաձեի օրենսդրական առաջարկի հարցը, որի համաձայն, կանանց և տղամարդկանց միջև թոշակի տարիքի տարբերությունը չեղարկվելու էր և թոշակի տարիքը 65-ի փոխարեն դառնալու էր 60 տարեկան:

Կոմիտեի նախագահ Ակակի Զոիձեի հայտարարությամբ, բոլոր զարգացած երկրներում բանավեճեր են ընթանում թոշակային տարիքի բարձրացման կապակցությամբ, քանի որ կյանքի միջին տևողությունը ավելանում է, բնակչությունը ծերանում էր:

Կոմիտեի նիստին հարցի քննարկման ժամանակ ընդդիմախոս պատգամավոր Գիգի Ծերեթելին և Գիորգի Վաշաձեն միմյանց մեղադրել են պոպուլիզմի մեջ:

Վաշաձեն բողոքարկել է Ծերեթելու հայտարարությունը, որտեղ պատգամավորը նշել է, որ թոշակային տարիքի հավասարեցմանը չի աջակցում, սակայն կողմ է թոշակի ավելացմանը: