«Լրագրողները՝ սահմանադրության մասին» մրցույթում հաղթել են Առաջին ալիքի և «Ռադիո 1»-ի լրագրողները
«Լրագրողները՝ սահմանադրության մասին» մրցույթում հաղթել են Առաջին ալիքի և «Ռադիո 1»-ի լրագրողները

Վրաստանի նախագահը այսօր պարգևատրել է «Լրագրողները՝ սահմանադրության մասին» մրցույթի լրագրողներին, որոնք 2017 թվականին պատրաստել են նյութեր սահմանադրական հարցերի մասին:

Լավագույն հեռուստատեսային աշխատանք կատեգորիայում առաջին տեղն է գրավել Առաջին ալիքի լրագրող Էկատերինե Կոպալիանին, երկրորդ տեղը՝ Ռուսթավի 2-ի լրագրող Սոփո Զուրաբիանին:

Լավագույն ռադիոսյուժե կատեգորիայում, առաջին տեղը զբաղեցրել է «Ռադիո 1»-ի լրագրող Նաթիա Արվելաձեն, իսկ երկրորդ տեղը՝ «Ռադիո 1»-ի լրագրող Մանանա Դևաձեն:

Հինգ անդամից բաղկացած ժյուրին ընտրել է հեռուստատեսային, ռադիո, տպագիր և էլեկտրոնային մեդիայի հարթակների լավագույն աշխատանքները: Նրանց մի մասը պարգևատրվել է գումարով, իսկ մյուս մասը՝ խորհրդանշական նվերներով:

Մրցույթը իրականացվել է նախագահի պահուստային հիմնադրամից: