Իսպանիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու մեջ կասկածվող երիտասարդ է ձերբակալվել
Իսպանիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու մեջ կասկածվող երիտասարդ է ձերբակալվել

Իսպանիայի ոստիկանությունը ձերբակալել է «իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու մեջ կասկածվող անձի:

Երկրի ներքին գործերի նախարարության լրատվությամբ ձերբակալվածը 28-ամյա իսպանացի է, ով զբաղված է եղել քարոզով: Նա ուղիղ կապ է ունեցել Սիրիայում գործող ահաբեկիչների հետ:

Նշենք, որ Իսպանիայում 2015 թվականի հունիսի 26-ից հետո հայտարարված է ահաբեկչության վտանգի չորրորդ մակարդակը:

Նշված ժամանակահատվում  Իսպանիայում ձերբակալվել է ահաբեկչության մեջ կասկածվող 208 մարդ: