Թրամփ-Պուտին հանդիպումը՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան գագաթնաժողովի ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում
Թրամփ-Պուտին հանդիպումը՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան գագաթնաժողովի ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դահլիճը, որտեղ ընթացել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի ղեկավարների պատվին հանդիսավոր ընդունելությունը, լքել է նախքան դրա ավարտը: Ընթրիքի ընթացքում Ռուսաստանի և ԱՄՆ նախագահաները չեն շփվել:

Թրամփը դահլիճից հեռացել է նախքան ընդունելության ավարտը՝ հեռախոսով մի քանի անգամ լուսանկարվելով մյուս երկրների ղեկավարների հետ: Ընթրիքի ժամանակ Թրամփը, ինչպես  և Պուտինը, շփվել են ամենամոտ սեղանակիցների հետ:

Պուտինը և Թրամփն իրար հանդիպել են լուսանկարվելիս, ձեռքսեղմումով ողջունել միամյանց:

Երկու նախագահները հետո գնացել են ընթրիքին՝ նստելով իրարից ոչ հեռու, բայց այս տարի գագաթնաժողովի տեր Վիետնամի ղեկավարի տարբեր կողմերում: