Թրամփը սեր է խոստովանել իր աշխատանքի նկատմամբ
Թրամփը սեր է խոստովանել իր աշխատանքի նկատմամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ սիրում է իր աշխատանքը, սակայն իրեն զայրացնում են «կեղծ ԶԼՄ-ները», որոնք հաճախ անարդար են իր հանդեպ։

«Ես սիրում եմ այն (աշխատանքը նախագահի պաշտոնում)»,-ասել է Թրամփը Fox News հեռուստաալիքի հետ հարցազրույցում։

Նա նշել է, որ իրեն զայրացնում են կեղծ ԶԼՄ-ների սուտ ռեպորտաժները։ Թրամփը հայտարարել է, որ անարդար են վարվում ոչ միայն իր, այլև իր կնոջ՝ Մելանյայի, և դստեր՝ Իվանկայի հանդեպ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփի կողմից ակտիվորեն օգտագործվող «կեղծ նորություններ» (Fake News) արտահայտությունը անգլերենի Collins բառարանի կազմողների կողմից ճանաչվել է «տարվա բառակապակցություն»։