Թուրքիայի նախագահից այս անգամ ներողություն է խնդրել անձամբ Յենս Ստոլտենբերգը
Թուրքիայի նախագահից այս անգամ ներողություն է խնդրել անձամբ Յենս Ստոլտենբերգը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը անձամբ զանգահարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայփ Էրդողանին և անձամբ ներողություն խնդրել  դաշինքի զորավարժությունների ժամանակ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:

Նշվում է, որ սա արդեն երկրորդ ներողությունն է, որը ստանում է Էրդողանը, սակայն Թուրքիայի նախագահը հայտարարում է, որ ներողությունը բավարար չէ:

Հիշեցնենք, երեկ Թուրքիան ետ է կանցել զորավարժություններին մասնակից իր զինվորականներին, Թուրքիայի գործող և նախկին նախագահների՝ Էրդողանի և Աթաթուրքի ստենդը կրականշան օգտագործելու պատճառով, որը սխալմամբ տեղադրել էր նորվեգացի զինվորականը:

Միջադեպի կապակցությամբ ՆԱՏՕ-ի ղեկավարությունը ներողություն է խնդրել Անկարայինց, իսկ զինվորականը հեռացվել բանակից: