«Ես անում եմ իմ գործս և օրենքով պարտադիր չէ իմ մասնակցությունը սակրեբուլոյի լսումներին». Կախա Կալաձե
«Ես անում եմ իմ գործս և օրենքով պարտադիր չէ իմ մասնակցությունը սակրեբուլոյի լսումներին». Կախա Կալաձե

Փոքր ինչ անհասկանալի է, թե ինչու պետք է այցելեմ սակրեբուլո: Ես ժողովրդի կողմից ընտրված քաղաքապետ եմ և անում եմ իմ գործս,- այսպես է պատասխանել Կախա կալաձեն սակրեբուլո չներկայանալու վերաբերյալ լրագրողի հարցին:

«Ինչ վերաբերում է կառավարության անդամներին, ապա գործել եմ օրենքի սահմաններում, ուղարկել եմ կառավարության անդամների կազմը սակրեբուլո հաստատման համար, հույս ունեմ, որ նրանց կհաստատեն և երկուշաբթի օրվանից մենք կսկսենք աշխատել միասին»,- նշել է Կալաձեն:

Իր հերթին սակրեբուլոյի նախագահ Գիորգի Տղեմալաձեն հայտարարել է, որ օրենսդրությունը չի նախատեսում սակրեբուլոյի կողմից մայրաքաղաքի կառավարության կազմը հաստատելու ժամանակ քաղաքապետի պարտադիր ներկայությունը:

Նշենք, որ վստահություն ստանալու համար կառավարության նոր կազմը սակրեբուլոյին ներկայացնում է փոխքաղաքապետ Իրակլի Խմալաձեն: