Դանիան 860 մլն. կրոն է հատկացնում Վրաստանի և ՈՒկրաինայի համար
Դանիան 860 մլն. կրոն է հատկացնում Վրաստանի և ՈՒկրաինայի համար

Դանիան Վրաստանին և ՈՒկրաինային Ռուսաստանի ագրեսիայից խուսափելու համար կտրամադրի 860 մլն. կրոն,- այս մասին հայտարարությունը արել է Դանիայի արտաքին գործերի նախարար Անդերս Սաուելսենը:

Ինչպես գրում է տեղական մամուլը, նախարարությունը արդեն հաստատել է նոր հարևանության քաղաքականությունը, որը նախատեսում է 2017-2021 թթ. Վրաստանին և ՈՒկրաինային հատկացնել 860 մլն. կրոն:

Սաուելսենի խոսքերով Վրաստանի տարածքի 1/5-րդ մասը բռնազավթված է Ռուսաստանի կողմից և երկիրը չի վերահսկում իր  տարածքները:

«Մենք ցանկանում ենք օգնել Վրաստանին և ՈՒկրաինային, քանզի նրանք պետք է հզորանան և լինեն ժողովրդավարապես կայուն երկրներ: Մենք օգնելու ենք այդ երկրների բիզնեսին, որպեսզի կարողանան ավելի լավ օգտվել Եվրամիության հետ ազատ առևտրի հնարավորություններից»,- նշել է Սեմուելսենը: