Գիորգի Շարվաշիձեն նշանակվել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ
Գիորգի Շարվաշիձեն նշանակվել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ստորագրել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնին Գիորգի Շարվաշիձեի նշանակելու հրամանը: Շարվաշիձեն նախարարությունում ղեկավարելու է տնտեսական դիվանագիտության ուղղությունը:

Արտաքին գերատեսչության տեղեկությամբ, Գիորգի Շարվաշիձեն ունի առաջատար միջազգային ընկերությունների հետ, այդ թվում Ասիայի տարածաշրջանում գործունեության մեծ փորձ: 2006 թվականից մինչ օրս աշխատում է մասնավոր ընկերություններում, ինչպես նաև ունի տարբեր պետական կառույցներում և ոչ կառավարական կազմակերպություններում գործունեության փորձ:

Գիորգի Շարվաշաձեն ավարտել է Իվանե  Ջավախիշվիլու անվան Թբիլիսիի պետական համալսարանի միջազգային իրավագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: