Գերմանիայում պաշտոնապես ճանաչել են երրորդ սեռի գոյությունը
Գերմանիայում պաշտոնապես ճանաչել են երրորդ սեռի գոյությունը

Գերմանիայի Քաղաքացիական ակտերի գրանցման մատյաններում երրորդ տող կհայտնվի «Սեռ» սյունակում: Նորամուծությունը հաստատել է Գերմանիայի Գերագույն դատարանը, գրում է Deutsche Welle-ը: Հաղորդվում է, որ մինչև հաջորդ տարվա վերջ բացի ավանդական արական և իգական սեռերից՝ սեռի սյունակում կհայտնվի «խառը» կամ «այլ» կետ:

«Մարդու գենդերային ինքնությունը, ով իրեն չի համարում ո՛չ տղամարդ, ո՛չ կին, պաշտպանված է»,- ասվում է դատավճռում:

Դատարանի վճռով՝ միչև հաջորդ տարվա վերջ այդ նախաձեռնությունը պետք է օրենսդրորեն ամրագրվի: Հիշեցնենք՝ հոկտեմբերի 1-ին Գերմանիայում օրինականացվել են միասեռ ամուսնությունները: