Բռնազավթված Աբխազիայում զգալիորեն աճել է դեռահասների կողմից հանցանք գործելու դինամիկան
Բռնազավթված Աբխազիայում զգալիորեն աճել է դեռահասների կողմից հանցանք գործելու դինամիկան

Բռնազավթված Աբխազիայի տարածաշրջանում, ընթացիկ տարվա 9 ամիսների տվյալներով ֆիքսվել է անչափահասների կողմից կատարված 16 հանցանք: Իսկ անցած տարի գրանցված հանցանքների թիվը կազմում էր 17,- այս մասին լրատվությունը տարածում է Apsny.ru-ն հենվելով Դե-ֆակտո ուժային գերատեսչություններին:

«Նկատվում է անչափահասների կողմից հանցավոր խմբավորումներ ստեղծելու ձգտում: Սոխումիում արդեն հայտնաբերել ենք երկու խմբավորում»,- ասել է բռնազավթված Աբխազիայի Դե-ֆակտո ՆԳՆ-ն շտաբի պետ Դենիս Տանյան:

Տանիայի խոսքերով այս պահին ոստիկանական բաժանմունքներում հաշվառման է վերցված 74 դեռահաս, նրանք  հիմնականում ֆինանսական խնդիրներ ունեցող ընտանիքներից են:

Մոտ 157-ը այս պահին գտնվում են վտանգավոր ցուցակ հայտնվելու թեկնածուների ցուցակում: