Բացի'ր 1tv.ge – այն, ինչը միավորում է մեզ

Բացի’ր 1tv.ge – այն, ինչը միավորում է մեզ: 1tv.ge – Առաջին ալիքի նոր վեբ-հարթակը՝ նոր դիզայնով և անփոփոխ հասցեով: Առաջին անգամ Վրաստանում, վեբ-հարթակը ընթեցողին կառաջարկի լուրեր 7 լեզուներով: Վրացերենից և անգլերենից բացի, կայքէջում լուրերը կհրապարակվեն աբխազերեն, հայերեն, ադրբեջաներեն, օսերեն և ռուսերեն: Բազմաթիվ այլ նորույթների հետ մեկտեղ, կայքէջը ունի նաև աուդիո-լուրի ֆունկցիա – կոճակին մեկ անգամ սեղմելուց հետո, ձայնային օգնականը Ձեզ համար կկարդա կայքում հրապարակված բոլոր լուրերը: Տարբեր կատեգորիաներ, աուդիո-լուր, ֆոտոսրահ, ուղիղ միացումներ Վրաստանից և արտասահմանից, լուրեր 7 լեզուներով – սա Առաջին ալիքի նորացված կայքէջի առանձնահատկությունների միայն փոքր ցանկն է: Բացի’ր 1tv.ge-ն, այն, ինչը միավորում է մեզ: