Անտալիայում միմյանց հանդիպել են Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարները
Անտալիայում միմյանց հանդիպել են Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարները

Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները հավաքվել են Անտալիայում: Դիվանագետները քննարկում են Սիրիայի ճգնաժամի կարգավորմանը վերաբերող հարցեր:

Զրույցի հիմնական թեման Իդլիբի և այլ դեէսկալացիայի գոտիներում ստեղծված իրավիճակն է:

Կողմերը քննարկելու են նաև ապագա համագործակցության հարցերը: Նշենք, որ այս հանդիպումը անց է կացվում Սոչիում այս երկրների նախագահների հանդիպման նախաշեմին:

Զուգահեռաբար տարածվում է լրատվություն, որ Սիրիայի բանակը ազատագրել է ևս մեկ քաղաք: