Անկարայում 101 մարդ է բերման ենթարկվել ԻՊ-ի հետ կապ ունենալու մեղադրանքով
Անկարայում 101 մարդ է բերման ենթարկվել ԻՊ-ի հետ կապ ունենալու մեղադրանքով

Անկարայի նահանգի  մի շարք շրջաններից  կալանավորման նպատակով  բերման են ենթարկվել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության հետ կապ ունենալու մեջ մեղադրվող 101 մարդ:

Ըստ թուրքական «NTV» լրատվամիջոցի լրատվական կայքի՝ օպերացիայի համակարգման աշխատանքներով զբաղվել է Անկարայի ոստիկանության բաժանմունքի  ահաբեկչության դեմ պայքարի և հետախզության վարչությունները:

Ընդհանուր առմամբ ԻՊ-ի հետ կապեր ունենալու մեջ 245 մարդ էր կասկածվում: Մնացածի հայտնաբերման համար աշխատանքները շարունակվում են: Գործողությանը մասնակցել է 1500 ոստիկան: