ԱՄՆ նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ
ԱՄՆ նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ

Միացյալ Նահանգներն իր ֆիզիկական և իրավաբանական անձանց արգելել է համագործակցել ռուսական ստորջրյա, արկտիկական և թերթաքարային նավթի ծրագրերով զբաղվող կազմակերպությունների հետ:

Արգելքն ուժի մեջ կմտնի 2018թ. հունվարի 29-ից: Այս մասին հայտնել է ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը:

Արգելքը վերաբերում է ռուսաստանցի այն իրավաբանական ու ֆիզիկական անձանց, որոնց անուններն արդեն իսկ հայտնվել են պատժամիջոցների ցուցակում: