ԱՄՆ-ի Կոնգրեսը 4,6 մլրդ դոլար Է հատկացրել Ռուսաստանին «հակազդելու» համար
ԱՄՆ-ի Կոնգրեսը 4,6 մլրդ դոլար Է հատկացրել Ռուսաստանին «հակազդելու» համար

ԱՄՆ-ի Կոնգրեսում համաձայնեցրել են երկրի 2018 ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի նախագիծը, որը նախատեսում Է 4,6 միլիարդ դոլարի տրամադրում Եվրոպայում Ռուսաստանին «հակազդելու» համար:

Մասնավորապես, ԱՄՆ-ի Սենատի զինված ուժերի կոմիտեի կայքում հրապարակված փաստաթղթերը հավանություն են տալիս Կիեւին 350 միլիոն դոլարի ռազմական օգնություն հատկացնելուն:

Միջոցները կարող են հատկացվել այսպես կոչված «Անվտանգության ոլորտում Ուկրաինային օգնություն ցույց տալու նախաձեռնության» շրջանակներում, որը նախատեսում Է «մահացու պաշտպանական սպառազինությունների» մատակարարումներ: Բացի դրանից, բյուջեի համաձայնեցված նախագիծը նախատեսում Է որպես օգնություն 100 միլիոն դոլար տրամադրել Լիտվային, Լատվիային եւ Էստոնիային՝ «ռուսական ագրեսիան» դիմագրավելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: