Փենսիլվանիայում ծերանոցում բռնկված հրդեհի հետևանքով 20 մարդ է տուժել
Փենսիլվանիայում ծերանոցում բռնկված հրդեհի հետևանքով 20 մարդ է տուժել

Ավելի քան 20 մարդ է տուժել` Փենսիլվանիա նահանգում, ծերերի տուն-ինտերնատում բռնկված հրդեհի հետեւանքով:

Հաղորդած տվյալների համաձայն, հրդեհը սկսվել է երեկ երեկոյան` Փենսիլվանիա նահանգի Չեսթեր շրջանում` Ֆիլադելֆիայի մոտակայքում, Barclay Friends կոչվող ծերատանը:

Կրակը մեծ արագությամբ տարածվել է մի քանի բաժանմունքների վրա, ներսում գտնվող մարդկանց տարհանել են, սակայն մոտ 20 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել են:

Հրդեհի բռնկման պատճառները դեռեւս հայտնի չեն:

Թողնել մեկնաբանություն