Վրաստանի նախագահը Գիգի Ծերեթելուն շնորհավորել է խորհրդարանական վեհաժողովի նախագահ դառնալու կապակցությամբ
Վրաստանի նախագահը Գիգի Ծերեթելուն շնորհավորել է խորհրդարանական վեհաժողովի նախագահ դառնալու կապակցությամբ

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին Գիգի Ծերեթելուն շնորհավորել է խորհրդարանական վեհաժողովի նախագահ դառնալու կապակցությամբ:

«Շնորհավորում եմ պարոն Գիգի Ծերեթելուն՝ ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահության առթիվ: Վրաստանի ներկայացուցչի կողմից այսպիսի բարձր և պատասխանատու պաշտոն զբաղեցնելը հեղինակավոր միջազգային կազմակերպությունում անչափ կարևոր է մեր երկրի համար: ԵԱՀԿ-ն ունի առանձնահատուկ առաքելություն՝ Եվրոպայի անվտանգության և ապագա բարօրության համար»,- նշված է Գիորգի Մարգվելաշվիլու շնորհավորական ուղերձում, որը հրապարակվել է Վրաստանի նախագահի պաշտոնական կայքէջում:

«Եվրոպական Վրաստան»-ի անդամ Գիգի Ծերեթելին դարձել է ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի ղեկավար: Նա արդեն գտնվում է Կոպենհագենում և ստանձնել է պարտականությունները:

Սա առաջին դեպքն է միջազգային քաղաքականության ուղղությամբ, երբ այսպիսի կարևոր կազմակերպության ղեկավար է դարձել վրաց քաղաքական գործիչ:

Թողնել մեկնաբանություն