Ռեալը տրանսֆերի կհանի Գարեթ Բեյլին
Ռեալը տրանսֆերի կհանի Գարեթ Բեյլին

Մադրիդի «Ռեալը» տրանսֆերի կհանի ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլին:

Ինչպես տեղեկացնում է «AS»-ը, «արքայական ակումբն» արդեն փոխարինող է փնտրում Ուելսի հավաքականի ֆուտբոլիստին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «սերուցքայինները» պատրաստվում են ձեռք բերել բրազիլացի հարձակվող Նեյմարին ՊՍԺ-ից:

«Ռեալի» ղեկավարությունը դժգոհ է, որ Բեյլը հաճախ է վնասվածքներ ստանում: Նա 2013 թվականից ստացել է 24 վնասվածք: Դրա պատճառով նա մասնակցել է հանդիպումների միայն 55 տոկոսին:

Թողնել մեկնաբանություն