Հանրային հեռուստատեսությունը իր նոր վեբ-պլատֆորմի հետ ծանոթացրել է Ախալքալաքցի երիտասարդներին
Հանրային հեռուստատեսությունը իր նոր վեբ-պլատֆորմի հետ ծանոթացրել է Ախալքալաքցի երիտասարդներին

Ախալքալաքում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար անց է կացվել հանրային հեռարձակողի նոր վեբ-պլատֆորմի շնորհանդեսը: Հայալեզու բնակչությունը լրատվությունը հնարավորություն կունենա ստանալ արդեն նոր վեբ կայքի միջոցով, որը հանրային հեռարձակողը առաջարկում է 7 լեզուներով: Բացի այդ կայքի վրա տեղադրվում են ոսկե ֆոնդում պահվող առխիվային նյութերը:

«Ախալքալաքի շրջանում բնակչության մեծամասնությունը էթնիկ հայեր են, ցավոք նրանք չեն տիրապետում պետական լեզվին և այդ ուղղությամբ ունենք հիմնախնդիրներ: Բնակչությունը հիմնական լրատվությունը ստանում է արտասահմանյան ալիքների միջոցով: Գտնում եմ, որ այս նախագիծը դրական արձագանք կունենա բնակչության մոտ» առաջին ալիքի հետ զրույցում ասել է Ախալքալաքի բնակիչ Նանա Բարոյանը:

Հանդիպումը կազմակերպել էր «Կանայք Ջավախեթիի ապագայի համար» կազմակերպությունը:

Թողնել մեկնաբանություն