«Համաս»-ը Գազի հատվածում սահմանային կետերի լրիվ վերահսկողությունը փոխանցել է Պաղեստինի վարչությանը
«Համաս»-ը Գազի հատվածում սահմանային կետերի լրիվ վերահսկողությունը փոխանցել է Պաղեստինի վարչությանը

«Համաս» շարժումը Գազի հատվածում սահմանային կետերի լրիվ վերահսկողությունը փոխանցել է Պաղեստինի վարչությանը:

Այդ անցակետերը գտնվում են՝ Իսրաելի և Եգիպտոսի հետ սահմաններին:

Նշված որոշումը «Համաս»-ի առաջնորդները ընդունել են Եգիպտոսում կնքված պայմանագրի համաձայն, որը նախատեսում է Պաղեստինի վարչության հետ հաշտեցում:

Ինչպես հայտարարել է Պաղեստինի քաղաքացիական հարցերով նախարար՝ Հուսեին Ալ-Շեյխը, ազգային միասնության կառավարությունը պատրաստ է համագործակցել Եգիպտոսի իշխանությունների հետ:

Թողնել մեկնաբանություն